29 05 2021

Ծառատունկ` նվիրված Սարդարապատի հերոսամարտի 103-րդ տարեդարձին



Մայիսի 28-ին Երևանի բուսաբանական այգու «Անկախության արահետ»-ում տեղի ունեցավ «Ծառ ապրողաց» ծառատունկ-ցերեկույթը` նվիրված Սարդարապատի հերոսամարտի 103-րդ տարեդարձին: Արահետի հիմնադրման օրից սա թվով 6-րդ միջոցառումն էր:

Հայոց պատմության ամենափառավոր և հիշարժան էջերը խորհրդանշող միջոցառումը ազդարարվեց ՀՀ ԶՈՒ հոգևոր գնդերեցների օրհնության կարգով: Տեր Վանանդ քահանա Անդրեասյանն ու բոլոր ներկաները Տերունական աղոթք հնչեցրեցին առ Աստված` խնդրելով խաղաղություն և սահմանների անսասանություն Հայոց երկրի համար: Իշխան սարկավագ Քամալյանն էլ իր հերթին մաղթեց հայրենիքի պաշտպաններին քաջություն և խիզախություն`  ի դեմս ներկա գտնվող N զորամասի զինվորների:  Օրվա առաքելության համատեքստում սարկավագն ընդգծեց, որ բնության պահպանությունը` նույնպես հայրենասիրության դրսևորում է և վառ օրինակ:

Ծառատունկ-ցերեկույթի պատվավոր հյուրերն էին` Արցախյան վերջին պատերազմի մասնակից վիրավոր զինվորները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ